Հուլիսի 30-ին, ժամը 20։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի տանիքից խողովակը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն ապամոնտաժել են օդատար խողովակը (մոտ 33 մետր)։