«FemInno» կոնֆերանսի ժամանակ մոտ մեկ տարի առաջ ավտովթարից մահացած Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ է տրվել 7 ուսանողների:
Սոնա Մնացականյանի անվան կին տաղանդների կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2022թվականին` նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ու Արցախում գիտությամբ ու տեխնոլոգիաներով զբաղվող աղջիկներին։ Կրթաթոշակը կրում է 2022 թվականի ապրիլի 26-ին Երեւանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեոյի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված տաղանդավոր երիտասարդ հայուհու՝ Սոնա Մնացականյանի անունը՝ շարունակել համար նրա գործն ու աջակցելու նրան մտահոգող խնդիրների լուծմանը: Դրամահավաքը իրականացվում է reArmenia հարթակում հետեւյալ հղումով։

Նշենք, որ մասնակցել են 40-ից ավելի խոսնակներ՝ Ուրուգվայից մինչեւ Ղրղզստան, եւ 2000-ից ավելի մասնակիցներ տարբեր ոլորտներից։ Պանելային քննարկումներին մասնակցել են դեսպաններ եւ պետական պաշտոնյաներ։
Կրթաթոշակային ծրագիրը նախաձեռնել է Սեդա Պապոյանը՝ Սոնայի ընկերուհին եւ FemInno / Girls in Tech Armenia-ի հիմնադիրը, եւ լայն աջակցություն է ստացել Սոնայի ընտանիքի ու ընկերների կողմից:





























