Հարավկորեական խոշոր ավտոարտադրողներ Hyundai-ն և Kia-ն ամերիկյան շուկայից հետ են կանչել ավելի քան 91 հազ․ մեքենա՝ բռնկման վտանգի պատճառով և հորդորել են սեփականատերերին, ովքեր անսարք մեքենաներ են գնել, դրանք կայանել շենքերից հեռու, տեղեկացնում է Reuters-ը:
Երկու ընկերությունների ներկայացուցիչների հայտարարությամբ, հետկանչման ենթակա են Hyundai 2023-2024 Palisade, Tucson 2023, Sonata և այլ մոդելներ, ինչպես նաև 2023 թվականի Kia ավտոմեքենաների Soul և Sportage մոդելները։
Արտադրողները նշում են, որ Idle Stop & Go համակարգի էլեկտրոնային սենսորները, որոնք նախատեսված են շարժիչը արագ վերագործարկելու համար, կարող են պարունակել խոտանային մասեր, որոնք որոշ դեպքերում հանգեցնում են վառելիքի պոմպի գերտաքացման և հրդեհի պատճառ դառնում: Դիլերները կստուգեն մեքենաների վիճակը և անհրաժեշտության դեպքում կփոխարինեն վնասված մասերը:
2023 թվականի մարտին հարավկորեական Hyundai և Kia ընկերությունները հետ են կանչել ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 570 հազ․ավտոմեքենա՝ կարճ միացման և բռնկմանվտանգի պատճառով։





























