Թուրքիայի Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը՝ Էքրեմ Քալքանը, մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Պայթյունը որոտացել է օգոստոսի 7-ին  նավերը հացահատիկով բեռնելու վայրում։ Առնվազն 13 մարդ է տուժել։