Toyota ընկերությունը զարմացրել է նոր Land Cruiser Prado մոդելի վառելիքի ծախսով, գրել է «Մոտորը»։
ԱՄՆ-ում մակնիշի պաշտոնական կայքում հայտնվել է ցուցանակ, որից հետեւում է, որ վառելիքի ծախսը հիբրիդային տարբերակի համար 27 մղոն է մեկ գալոնի պարագայում։ Մեզ համար սովորական միավորներով մեքենան կծախսի 8,7 լիտր բենզին 100 կիլոմետրի համար։ Խնայողության գաղտնիքը i-Force Max ուժասարքն է՝ էլեկտրական շարժիչով։
Նախորդ Land Cruiser Prado-ն ԱՄՆ-ում չի վաճառվել, իսկ բենզինով Land Cruiser 200-ի համար նախատեսված էր մեկ գալոնին՝ 17 մղոն (13,8 լիտր 100 կիլոմետրի համար)։
Նոր ամենագնացը կարող է հավակնել ամենախնայողական միջին չափի մոդելի տիտղոսին, չէ՞ որ Ford Bronco-ն, Land Rover Defender 110-ը եւ անգամ Jeep Wrangler 4xe-ը «ավելի խժռող» են, եւ խառը ցիկլում ծախսում են 117-13,8 լիտր բենզին 100 կիլոմետրի համար։





























