Քաբուլում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Պայթուցիկ սարքը տեղադրվել է տրանսպորտային միջոցում: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։




























