Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել «Հարի Փոթերի» ամենահազվագյուտ հրատարակություններից մեկը՝ հրաշագործի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի ինքնագրով։
Սպասվում է, որ գիրքը կվաճառվի 8-12 հազար ֆունտ սթեռլինգով, հաղորդում է Telegraph թերթը:
Ընդհանուր առմամբ թողարկվել է 15 օրինակ, եւ դրանք երբեք վաճառքի չեն հանվել։
Աճուրդը կանցկացվի սեպտեմբերի 5-ին։





























