Թուրքական հինգերորդ սերնդի KAAN կործանիչն առաջին թռիչքը կարող է իրականացնել արդեն տարեվերջին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում խոսքը մեջբերել է Daily Sabah-ը։
նա նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ է ունենալ ուժեղ, ժամանակակից եւ կարգապահ բանակ: Նրա խոսքով՝ այժմ շատ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան «բառացիորեն նոր էպոս է գրել» ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում։
Մայիսի սկզբին Էրդողանն Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է հինգերորդ սերնդի նոր ազգային մարտական ինքնաթիռի անունը։ Էրդողանը հստակեցրել է, որ կործանիչն ունի ժամանակակից սարքավորումներ, ունի բարձր մանեւրելիություն եւ նշանառության ճշգրտություն:





























