Բաղդադից հյուսիս շաբաթ օրը ուխտավորներին Իրաքի Կարբալա քաղաք տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետեւանքով 18 մարդ է մահացել, հայտնում է  Associated Press-ը։

Միլիոնավոր հավատացյալներ ամեն տարի հավաքվում են այս քաղաքում՝ Արբաին շիա ուխտագնացություն կատարելու համար, որը համարվում է աշխարհի ամենամեծ ամենամյա հասարակական ժողովը: Ուխտավորները գալիս են Իրաքի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ Իրանից եւ Պարսից ծոցի երկրներից, շատերը Քարբալա են հասնում ոտքով:

Զոհ է դարձել 15 տղամարդ եւ երեք կին։ Նրանց թվում են 10 իրանցիներ, երկու իրաքցիներ՝ ավտոբուսի վարորդն ու նրա որդին, եւ անհայտ ազգությամբ վեց մարդ։