Իրանցի առնվազն 10 ուխտագնաց մահացել է երկու ավտոբուսների բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել Իրաքի հարավում, Բասրայից ոչ հեռու։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ ուխտագնացներ տեղափոխող երկու ավտոբուսները բախվել են երկուշաբթի երեկոյան։ Երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածները, միջադեպից չտուժած ինը ուխտագնացների հետ միասին, տեղափոխվել են Իրան։ Գործակալությունը պատահարի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդել։