Երկուշաբթի առնվազն երեք մարդ դարձել է մասնավոր ուղղաթիռի կործանման զոհ Մեքսիկայի արեւմտյան Հալիսկո նահանգի Տուսպան քաղաքի տարածքում։ Այս մասին տեղեկացրել է քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային ծառայությունը։

«Ընկնելուց հետո ուղղաթիռն ամբողջովին այրվել է։ Մեր աշխատակիցները, Տուսպանի հրշեջների հետ միասին, մարում են կրակը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ»,- նշվել է գերատեսչության X (մինչ այդ՝ Twitter) սոցիալական ցանցի կայքէջում։

Նշվել է, որ ուղղաթիռը դուրս էր եկել հարեւան Կոլիմա նահանգից։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները։