Առնվազն 23 մարդ տուժել է այն բանից հետո, երբ ավտոմեքենան Տեխասի նահանգում մխրճվել է արագ սննդի Denny's ռեստորանի մեջ։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռոզենբերգում։ Իշխանությունների տեղեկացմամբ՝ բոլոր տուժածները ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Նշվել է, որ վարորդը չի տուժել։

Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի պատճառները։