Երկուշաբթի Մեքսիկայի կենտրոնական մասում, Իդալգո նահանգի Ալտիպլանո քաղաքում առնվազն երեք մարդ զոհվել է այն բանից հետո, երբ ուղեւորատար ավտոբուսը բախվել է գնացքին, տեղեկացրել է La Jornada թերթը։

Թերթի տվյալներով՝ 14 հոգի վնասվածքներ է ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Պարբերականը նշել է, որ բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսի վարորդը փորձել է հատել երկաթգիծն այն ժամանակ, երբ գնացքը մոտենում էր։ Բախումից հետո ավտոբուսը շրջվել է։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները։