Հունաստանում հորդառատ անձրեւի պատճառով, որը, հավանաբար, կշարունակվի եւս մեկ օր, զոհվել է մեկ մարդ, հեղեղվել են բազմաթիվ տներ, տեղեկացրել է Ekathimerini թերթը։
«Երեքշաբթի առավոտյան մեկ մարդ զոհվել է, հարյուրավոր տներ եւ ճանապարհներ հեղեղվել են Վոլոս նավահանգստային քաղաքում (Հունաստանի կենտրոնական մաս) տասը ժամ տեւած հորդառատ անձեւի պատճառով, որը, հավանաբար, կշարունակվի եւս 24 ժամ»,- գրել է պարբերականը։
Զոհված տղամարդը մնացել է փլուզված պատի տակ, նրա մարմինը հանել են փլատակների տակից։
Հիմնական մայրուղիներում բազմաթիվ վարորդներ արգելափակված են մնացել իրենց մեքենաներում։ Կրաֆսիդոնաս գետում ջրի մակարդակը երեքշաբթի առավոտյան բարձրացել է երեք մետրով, ինչը հեղեղման սպառնալիք է ստեղծել, տեղեկացրել է պարբերականը։
Հորդառատ անձրեւի հետեւանքով, ըստ պարբերականի, հեղեղվել է հիվանդանոցներից մեկի նկուղը, հեղեղվել են նաեւ մի քանի մոտակա գյուղեր, կան էլեկտրամատակարարման խափանումներ։





























