Խաղաղ օվկիանոսում շնաձկները խորտակել են Russian Ocean Way - TION կատամարանը, որը շուրջերկրյա գիտարշավ էր իրականացնում, ասվում է «Ռուս շուրջերկրյա ծովագնացների ճանապարհով» նախագծի կայքում: Նավում երեք մարդ է եղել, նրանք չեն տուժել։
Շնաձկների առաջին հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, երբ վնասվել է կատամարանի հետևի ձախ բալոնը, որից հետո այն ամբողջությամբ սուզվել է ջրի մեջ։
Արշավախմբի ափամերձ շտաբի ղեկավար Յուլիա Կալյուժնայան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ենթադրել է, որ շնաձկները կարող էին կատամարանի բալոնը շփոթել «ինչ-որ կաթնասունի հետ և այդ պատճառով են հարձակվել»:
Հաջորդ 24 ժամվա ընթացքում կատամարանը կարողացել է անցնել մոտ հարյուր մղոն, սակայն սեպտեմբերի 5-ի երեկոյան նավը կրկին հարձակման է ենթարկվել շնաձկների կողմից՝ վնասելով աջ բալոնը։ Արդյունքում կատամարանը սկսել է սուզվել, իսկ անձնակազմը SOS ազդանշան է տվել։ 45 րոպե անց արշավախմբի անդամներին փրկել է Dugong Ace բեռնատար նավը։
Թիմն այժմ ուղևորվում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաք։ Կալյուժնայան նույնպես շուտով թռչելու է Ավստրալիա՝ արշավը շարունակելու համար նոր նավ գտնելու համար։




























