Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը հանրային վայրում կատարվող մեդիտացիան ընդունել է «ծիսական զանգվածային սպանության» տեղ։ Այս մասին վկայել են մեդիտացիայի խմբակային պարապմունքին ականատես դարձած տեղի շնապահները, գրել է UPI-ն։
«Ծովային բնանկար» սրճարանը Անգլիայում, Հյուսիսային ծովի Սենթ Լեոնարդսի ժամատան դիտարանի մոտ, մանրամասն նկարագրել է արտասովոր միջադեպը ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Եթե որեւէ մեկը լսել է ոստիկանական ազդանշանների ձայնը Սուրբ Լեոնարդսի ժամատան մոտ անցած գիշեր, ժամը 9.30-ին, վստահ եղեք,- նշվել է հաղորդագրությունում,- նրանք գնում էին դիտարան այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը տեղեկացրել էր զանգվածային սպանության մասին մեր շենքում՝ տեսնելով հատակին պառկած մի քանի մարդկանց... Ինչն իրականում յոգայի պարապմունք էր եւ մեդիտացիա»։
«Հարգելի հանրություն, խնդրում ենք, նկատի ունեցեք, որ երեկոյան դիտարանին կից յոգայի բազմաթիվ պարապմունքներ են անցկացվում։ Մենք մի ինչ-որ անմիտ պաշտամունքի կամ խելագար ակումբների մաս չենք կազմում»,- նշվել է հաղորդագրությունում։
Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ սպաները կանչվել են շենք սխալմունքի պատճառով։
«Զանգն արվել է Հյուսիսային ծովի դիտարանի Սենթ Լեոնարդս ժամատան բնակիչների հետ կապված։ Ներկա էին սպաներ, մենք ուրախ ենք տեղեկացնել, որ բոլորն անվտանգ են եւ ողջ-առողջ։ Զանգն արվել է բարի մտադրություններով»,- տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը։





























