Ասպեն Բրաունը անսպասելի նվեր է ստացել, երբ  այցելել է ամերիկյան Արկանզաս նահանգի Մերֆրիսբորո քաղաքի «Ադամանդների խառնարան» պետական զբոսայգին՝ իր 7-ամյակի կապակցությամբ:

Շոգից հանգստանալիս Բրաունը մոտավորապես կանաչ ոլոռի չափով 2,95 կարատանոց շագանակագույն ադամանդ է հայտնաբերել:

 Այս չափի գոհար գտնելը 37,5 ակր ադամանդի որոնման տարածքում բացառիկ գտածո է, Insider-ին ասել է Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի (GIA) գիտաշխատող Ահարոն Փալկեն:

Փալկեն և նրա հետազոտողների թիմն այցելել են այգի անցյալ տարի: Ըստ նրա, իրենք երկուսուկես օր փնտրել են պեղումների վայրում և ադամանդներ չեն գտել:

Ըստ պետական ​​զբոսայգիների գործակալության, այցելուները ամեն օր միջինը մեկից երկու ադամանդ են գտնում: Բայց ադամանդների չափը, որպես կանոն, փոքր է:

Այգում հայտնաբերված ադամանդը սովորաբար կարող է կշռել 0,05-ից մինչև 20 կարատ, ասել է Փալկեն: Մեկ կարատը1/5 գրամ է:

Արկանզասի հանքավայրն ինքնին եզակի է, քանի որ այն աշխարհում միակ վայրն է, որտեղ հասարակության անդամները կարող են ադամանդներ գտնել ու իրենց պահել, ասել է Փալկեն: