Լիբիայում հեղեղման հետեւանքով անհայտ կորածների թիվը հասել է 7 հազարի, տեղեկացրել է Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը հղում է կատարել Բենգազիում Կարմիր մահիկի լիբիական ընկերությանը, որի տվյալներով՝ Դերնա քաղաքում (Կիրենաիկայի մարզ) տեղահանված ընտանիքների թիվը հասել է 20 հազարի, իսկ անհայտ կորածների թիվը՝ մոտ 7 հազարի։
«Դանիել» ցիկլոնը հարվածել է Լիբիայի հյուսիս-արեւելքին սեպտեմբերի 10-ին, եւ Միջերկրածովյան ծովափին գտնվող քաղաքներում դրա հետեւանքով փոթորկալից քամի եւ հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվել են ամպրոպով։ Հեղեղվել են բնակելի տներ, հիվանդանոցներ եւ կարեւոր այլ քաղաքացիական օբյեկտներ։ Լրջորեն տուժել է Դերնա քաղաքը, որտեղ խորտակվել է երկու ամբարտակ, իրավիճակն աղետալի է։ Լիբիայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել։



























