Հնդկաստանի Ռաջաստան նահանգում վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել,  եւս 15-ը տուժել է։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 04:30-ի սահմաններում Բհարատպուր քաղաքի ավտոմայրուղում: Գուջարաթ նահանգից Ութար Պրադեշ մեկնող ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել։ Ուղեւորների մի մասը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատված եւ կուտակվել ավտոբուսի կողքին, երբ մեծ արագությամբ նրանց է բախվել բեռնատար ավտոմեքենան: Հինգ տղամարդ եւ վեց կին մահացել են տեղում։

Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ մոտ 2,4 հազար դոլար փոխհատուցում կտրվի յուրաքանչյուր զոհվածի հարազատներին եւ 600-ական դոլար՝ տուժածներին։