Թաիլանդում աղջիկն իր բջջային հեռախոսի շնորհիվ փրկվել է գնդակից, հայտնում է The Thaiger-ը։
24-ամյա Ռատդան, ով ապրում է Չայաֆում նահանգում, չորս ամիս հանդիպում է Թոնգբոն անունով 29-ամյա տղամարդու հետ: Վերջինս պարբերաբար ծեծում էր նրան, ուստի Ռատդան, ի վերջո, խզեց հարաբերությունները նրա հետ:
Բաժանվելուց մեկ ամիս անց նախկին ընկերը հանցակիցի հետ՝ ատրճանակով զինված, դարանակալել է Ռատդային նրա տանը՝ նպատակ ունենալով կրակել նրա վրա։ Երբ աղջիկը հասել է տուն, Թոնգբոնը երկու կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է նրա ստամոքսին։ Սակայն աղջկա վրա արձակված գնդակը չի դիպել նրան, քանի որ դիպել է հեռախոսին։ Ռատդան գոտկատեղի շրջանում միայն թեթև վնասվածքներ է ստացել։ Նա մոտոցիկլետով արագ հեռացել է դեպքի վայրից և դիմել հարևանների օգնությանը: Ավելի ուշ աղջիկը հարձակման մասին հայտնել է ոստիկանություն։
Իրավապահ մարմիններն ուսումնասիրել են տեսախցիկների տեսագրությունները և հաստատել, որ Թոնգբոնգը կրակել է զոհի վրա։ Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է տղամարդուն և նրա հանցակցին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:





























