Հոնկոնգցի տղամարդը պատշգամբից կախված պահել է լացող թոռանը և ձերբակալվել ոստիկանության կողմից, գրում է Asia One-ը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, զայրացած տղամարդը որոշել է այս կերպ պատժել իր անհնազանդ թոռանը։ Պապիկի գործողություններին հետևել է հարևանը, որը նկարահանել է կատարվողը իր հեռախոսով։ Ավելի ուշ նա դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը՝ հավելելով, որ չինացին հաճախ է ծեծում ու նախատում երեխային։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ թոռը վեց տարեկան է։ Հայրը նրան թողել է պապի խնամքին, իսկ ինքը գնացել է վաստակի հետեւից։ Տղամարդը պատշգամբից կախված է պահում է դպրոցական տղային բաժակը կոտրելուց հետո։ Ոստիկանները ձերբակալել են 66-ամյա պապիկին՝ նրան մեղադրելով երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար։
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման։ Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Թե ինչ պատիժ է սպառնում տղամարդուն, չի հաղորդվում։





























