Կենտրոնական Հունաստանի Վոլոս տարածաշրջանի մոտ 200 հազար բնակիչներ, որոնք ջրհեղեղից տուժել են Դանիել փոթորկից հետո, 12-րդ օրն անընդմեջ մնացել են առանց խմելու ջրի, հայտնում է Kathimerini-ն։

Մագնեսիայի շրջանում, որի մայրաքաղաքն է Վոլոսը, շաբաթավերջին շարունակվել են տներից և ճանապարհներից տոննաներով ցեխ հեռացնելու աշխատանքները, սակայն ջրի պակասը խոչընդոտել է այդ  ջանքերին:

Վոլոսի քաղաքապետ Աքիլեաս Բեոսն ասել է, թե նկալում է, որ խմելու ջրի մատակարարումը  կվերականգնվի մոտ 20 օրից:

Մագնեսիայի և ընդհանուր առմամբ Թեսալիայի բոլոր դպրոցները ևս մեկ շաբաթ փակ կմնան, հայտնում է կրթության նախարարությունը։