Ավստրալիայում տեղի է ունեցել «Արեւմտյան Հայաստան. մոռացված հայրենիք» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպվել է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կողմից:
Փաստագրական ֆիլմը պատմում է Արեւմտյան Հայաստանի քաղաքների առանձնահատկությունների, ամրոցների, վանքերի, եկեղեցիների, կամուրջների մասին, որոնք ոչնչացվել են Հայոց ցեղասպանության շրջանում: Ֆիլմում ներկայացված են Կարսի, Վանի, Անիի, Մուշի, Կարինի, Բիթլիսի եւ Էրզրումի տեսարժան վայրերը:
«Այս ֆիլմը հիշեցնում է մեզ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը մի նպատակ է, որը հետեւողական համառություն է պահանջում»,-ասել է կոմիտեի տնօրեն Վարանդ Մկրտչյանը:




























