ԱՄՆ իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը կարող է նրանց լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էիդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ամերիկյան կողմը «վշտացած է այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում  վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով»։ «Մենք կոչ ենք անում շարունակել հումանիտար մուտքի ապահովումը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների», - ասել է Ուոթսոնը:

Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին»։ Նա նշել է, որ «Լեռնային Ղարաբաղից Հայաստան է անցել 28 հազար մարդ»։