Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային եւ Հունգարիային վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը, գրումէ AFP-ը։

Հունգարիան եւ Թուրքիան հուլիսին հանել են վետոն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ, սակայն չեն շտապում վավերացնել նրա անդամակցությունը:

«Մենք կցանկանայինք Շվեդիային տեսնել ՆԱՏՕ-ում, եւ մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան եւ Հունգարիան կատարեն այն, ինչի մասին պայմանավորվել ենք»,-ասել  է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս շաբաթ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը «հրատապ» չէ՝ մեղադրելով սկանդինավյան այդ երկրին երկրի «ժողովրդավարական բնույթին» մարտահրավեր նետելու մեջ: