Նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ դրություն է հայտարարել Նյու Յորքում և Նյու Յորք նահանգի որոշ շրջաններում հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով։

 Նյու Յորքի մի շարք փողոցներ այս պահին հեղեղված են։

La Guardia օդանավակայանի տերմինալը փակ է։ Մետրոյի մի շարք գծերի երթևեկությունը դադարեցվել է։