Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել հասարակությանը «հանգստացնելու եւ պաշտպանելու» համար, քանի որ  մայրաքաղաք Փարիզը հայտնում է փայտոջիլների  տարածման մասին։

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Կլեմենտ Բոնը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհավաքի տրանսպորտային օպերատորներին ՝ հետագա գործողություններ ձեռնարկելու համար։

Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը երեւույթն անվանել է «համատարած»։

Նա նշել է, որ ամեն օր Փարիզ է գալիս 3,6 միլիոն մարդ, եւ փայտոջիլները չեն դադարում տարածվել քաղաքի ծայրամասերում։