«Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ-ի օպերատոր-ընկերությունը՝ Tokyo Electric Power-ը (TEPCO), սկսել է ճառագայթումից եւ թունավոր խառնուրդներից մաքրված ջրի օվկիանոս բացթողման երկրորդ փուլը, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
«Երկրորդ փուլը սկսվել է»,- ասել է ԱԷԿ-ի օպերատորը։
TEPCO-ի պլանների համաձայն՝ երկրորդ փուլն ընդհանուր առմամբ տեւելու է երեք շաբաթ, օրական օվկիանոս է բաց թողնվելու մոտ 460 տոննա ջուր ստորջրյա թունելով։ ԱԷԿ-ի պահեստարաններում կուտակվել է 1,25 մլն տոննա ջուր, որն օգտագործվել է 2011թ. մարտին վթարված ռեակտորը սառեցնելու համար։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ մինչեւ 2024թ. մարտ Տոկիոն ծրագրել է եւս երեք բաղթողում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից։




























