Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցները կազմակերպված հանցավոր խմբերի զանգվածային ձերբակալություններ են իրականացնում հանրապետության մի քանի մարզերում, տեղեկացրել է «Կազինֆորմ» գործակալությունը։

Ձերբակալություններն իրականացնում է Ազգային անվտանգության կոմիտեն ներքին գործերի նախարարության հետ համատեղ, գլխավոր դատախազության համակարգմամբ։

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվող հանցավոր խմբերը իրականացրել են հակաիրավական գործունեություն Ժամբիլի, Թուրքեստանի եւ Ժետիսուի մարզերում, որոնք սահմանակից են Ղրղըզստանին, Չինաստանին եւ Ուզբեկստանին։