Մոնբլանը` Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթը, երկու տարվա ընթացքում կորցրել է ավելի քան երկու մետր և հասել է 22 տարի առաջ ճշգրիտ չափումների մեկնարկից ի վեր ամենացածր մակարդակին։
Տեղագրագետների խումբը, որը չափումներ է անում երկու տարին մեկ անգամ, ասում է, որ լեռան բարձրությունն այժմ կազմում է 4805,59 մետր, ինչը 2,22 մետրով ցածր է, քան 2021 թվականի սեպտեմբերին իրենց վերջին չափումները՝ 4807,81 մետր, հաղորդում է Reuters-ը:
«Մոնբլանի գագաթը նման է ավազաթմբի, այն շարժվում է», - ասում է Սեսիլ Թաֆինը UNGE գեոդեզիստների արհմիությունից: Նա հավելեց, որ այս տարի հատկապես ցածր մակարդակները, հավանաբար, պայմանավորված են անձրևների պակասով և շոգ ամառով:
Մոնբլանի ժայռոտ գագաթը հասնում է 4792 մետրի, սակայն ընդհանուր բարձրությունը կախված է ձյան ծածկույթից, որը սովորաբար մեծանում է ամռանը, երբ գագաթին անձրևը վերածվում է ձյան:
Leica Geosystems-ից Ֆարուկ Քադեդն ասել է, որ այս տարի, 2015 թվականից ի վեր առաջին անգամ, սեպտեմբերին Մոնբլանի ձյան ծածկը հունիսի համեմատ գրեթե անփոփոխ է մնացել:




























