Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդուն՝ Ադամին, շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում, հայտնել է Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը Telegram-ի իր ալիքում։

«Մեծ հաճույքով շնորհավորում եմ... Ադամ Ռամզանովիչ Կադիրովին Չեչնիայի Հանրապետության բարձրագույն՝ հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ»,- գրել է պատգամավորը։ Նա Ադամին անվանել է «գրագետ,բազմակողմանի զարգացած և նպատակասլաց երիտասարդի օրինակ, որը վաղ տարիքից   առաջնորդի որակներ է դրսևորել և   ձգտել է ինքնազարգացման»։

Սեպտեմբերի վերջին Ռամզան Կադիրովը հրապարակել էր նկար, որտեղ Ադամը ծեծում է Նիկիտա Ժուրավելին, որը ձերբակալվել էր   Վոլգոգրադում Ղուրանը այրելու համար։ Չեչնիայի  ղեկավարը խոստովանել է, որ հպարտ է որդու արարքով։