Գրանադայի գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դիվանագիտական տարաձայության առիթ են տվել, երբ համաձայնել են հանպատրաստից շփում ունենալ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ, գրել է Bloomberg-ը։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կարծիքով՝ դա իրեն շեղում է պաշտոնական բանակցություններից, որոնք նա արդեն վարում է, եւ չեղարկել է համատեղ մամուլի ասուլիսը Սունակի հետ, նշել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իր հերթին ուրբաթ լրագրողներին ստիպել է ստուգել իրենց գրառումները, երբ հայտարարել է, որ իր երկրին իմիգրացիոն որոշումներ ընդունելու պարտադրանքը նման է «սեռական հարձակման»։

Իսպանիայի հարավում հավաքված ԵՄ երկրների ղեկավարները նախատեսում էին քննարկել նոր անդամների ընդունելու, ընդհանուր պաշտպանունակության բարձրացման հարցը։ Եվ այդ ամենը բարդացավ իմիգրացիայի մասին վեճերով։

«Օրբանը արդեն երկար տարիներ իմիգրացիան օգտագործում է որպես քաղաքական գործիք, որպեսզի աջակցություն ստանա իր պոպուլիստական կառավարության համար Հունգարիայում եւ ունենա լծակ ԵՄ գործընկերներից զիջումներ ստանալու համար։

Գրանադայում նրա զայրույթը պայմանավորված էր միգրացիոն հոսքով, որը պատրաստվում է մի քանի տարի։ Շաբաթվա սկզբին դեսպանները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել այս հարցում»,- գրել է ԶԼՄ-ն։

Հունգարիան եւ Լեհաստանը դեմ են քվեարկել համաձայնագրին, բայց այն, միեւնույն է, հավանության է արժանացել՝ ԵՄ կանոններին համապատասխան, որոնք նախատեսում են այսպես կոչված ձայների որակյալ մեծամասնություն։

ԵՄ անդամ երկրները, համաձայնագրին համապատասխան, հնարավորություն կստանան ընտրելու՝ ընդունե՞ն իրենց տրամադրված միգրանտների քվեն, թե՞ այլ ավանդ (ֆինանսական կամ ոչ ֆինանսական) ներդնեն ընդհանուր ջանքերում։

Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով, որը մասնակցում է բանակցություններին, բախումներն այս շաբաթ ի ցույց են դրել ԵՄ աշխատանքի թերությունները. որոշումների ընդունման ծանր ընթացող գործընթացները եւ ոչ հեշտ հարաբերություններն այն աշխատողների հետ, որոնք փոխատեղվում են անդամ երկրների միջեւ։ Որպեսզի Ուկրաինան եւ Արեւմտյան Բալկանների երկրներն անդամակցեն, պետք է շտկել թե՛ մեկը, թե՛ մյուսը, ասել է պաշտոնյան։

Միությունը քննարկում է նաեւ այն հարցը, թե ինչպես հարմարվել նոր պայմաններին, որպեսզի նոր անդամների հոսք չսկսվի։

Գոյություն ունեցող կարգի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ երկիր վետոյի իրավունք ունի քաղաքականության շատ ոլորտներում, եւ եթե անգամ այդպես չէ, հավաքական որոշումների ընդունման հանդեպ գերիշխող վերաբերմունքը կարող է հանգեցնել պայթյունի։

ԵՄ դիվանագետներից մեկի խոսքով՝ շատերը ԵՄ-ում անհանգստացած են նաեւ միգրանտների ներկա թվաքանակով, որը կարող է ավելանալ, եթե դաշինքին միանա ավելի քան 60 մլն մարդ Արեւելյան Եվրոպայից։