Հնդիկ փրկարարները փորձում են հասնել ջրհեղեղից տուժած շրջաններ հյուսիսարևելյան Սիկկիմ նահանգում, որտեղ ավելի քան 140 մարդ անհետ կորած է համարվում, քանի որ հորդառատ անձրևները շարունակում են հարվածել տարածաշրջանին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Չորեքշաբթի օրը Լյոնակ լիճը դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ հորդառատ անձրևներ և ձնահյուս եր եղել, ինչը ուժեղ հեղեղումներ է առաջացրել Թեեստա գետում:

Զոհերի թիվն այժմ կազմում է 44, հայտնել է նահանգի մայրաքաղաք Գանգտոկից փրկարարական աշխատանքները վերահսկող կառավարության պաշտոնյան:

Հարյուրավոր որոնողա-փրկարարական անձնակազմ է տեղակայվել Սիկքիմի և հարևան Արևմտյան Բենգալիայի նահանգի հյուսիսային շրջաններում: Գետի մոտ գտնվող տարածքները շարունակում են բարձր զգոնությունը,  անհետ կորածների թվում կա 15 զինվորական։

Մոտ 2000 զբոսաշրջիկներ, որոնք կենտրոնացած են հյուսիսային Սիկկիմի Լաչունգ, Լաչեն և Չանգթունգ շրջաններում, ապահով են, բանակը նրանց հեռախոսներ է տրամադրել, որպեսզի նրանք կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ, ասաց մեկ այլ պաշտոնյա:

Առնվազն 13 կամուրջ է մնացել ջրի տակ, ինչը խոչընդոտում է փրկարարական աշխատանքներին: NHPC-ի Teesta-V հիդրոէլեկտրակայանի հոսանքին ներքև գտնվող բոլոր կամուրջները կա՛մ ջրով են լցվել, կամ հեղեղներից քշվել են:

Ջրհեղեղը վերջին 50 տարվա ընթացքում տարածաշրջանին պատուհասած ամենավատ աղետներից մեկն էր և վերջինը ծայրահեղ եղանակային իրադարձությունների շարքում, որոնք լայնածավալ ավերածություններ են առաջացրել հարավասիական Հիմալայներում, ինչը, ըստ գիտնականների, պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ:

Նեպալի, Բութանի և Չինաստանի միջև ընկած փոքրիկ բուդդայական նահանգ Սիկկիմում ապրում է մոտ 650 հազար մարդ: