Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոն շաբաթ օրը հայտարարել է երկու պաշտոնյայի՝ բանտերի տնօրենին և ոստիկանության հետաքննության բաժնի ղեկավարին աշխատանքից հեռացնելու մասին՝ նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության մեջ մեղադրվող յոթ բանտարկյալների սպանությունից հետո, հայտնում է Reuters-ը։
Նախագահի հայտարարության համաձայն՝ բանտի մեկ այլ պաշտոնյա, որտեղ վեց բանտարկյալ սպանվել է, կանչվել է հարցաքննության։ Լասոն նաև հրամայել է տեղափոխել Վիլյավիսենսիոյի սպանության մեջ ներգրավված վեց բանտարկյալների՝ նրանց անվտանգության համար։
Բռնությունը, որի համար կառավարությունը մեղադրում է թմրավաճառների խմբավորումներին, վերջին տարիներին կտրուկ աճել է Էկվադորում, և վերջին սպանությունները, կարծես, ընդգծում են աճող ապօրինությունը:
Էկվադորի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել նաև երկրի բանտերի դեպարտամենտի նկատմամբ, շաբաթ ավելի վաղ հայտնել էր գործակալությունը:
Վիլյավիսենսիոն, որը բացահայտում էր կոռուպցիան և կազմակերպված հանցավորությունը, գնդակահարվել էր օգոստոսին քարոզարշավի ավարտից հետո: Այդ օրը ոստիկանությունը ձերբակալել էր վեց մարդու, մեկ կասկածյալ սպանվել էր։ Ավելի ուշ ձերբակալվել էր ևս յոթ կասկածյալ։




























