Իսրայելում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Թաիլանդի 12 քաղաքացի, 11 հոգի առեւանգվել է, ութ մարդ՝ վիրավորվել։

«Մենք աշխատում ենք, որպեսզի օգնենք Իսրայելում գտնվող Թաիլանդի բոլոր քաղաքացիներին»,- լրագրողներին ասել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կանչանա Պատարաչոկը։