Եգիպտոսը, որ հաճախ միջնորդ է հանդսիանում Իսրայելի եւ ՀՄԱՍ-ի միջեւ, նախազգուշացրել էր իսրայելցիներին, որ մի ինչ-որ «ավելի մեծ» բան է լինելու, տեղեկացրել է AP-ը՝ հղում կատարելով եգիպտական հետախուզության ներկայացուցչին։
Իսրայելի պաշտոնատար անձինք իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին Արեւմտյան ափին եւ Գազայից սպասվող սպառնալիքին։ «Մենք նախազգուշացրել էինք այն մասին, որ իրավիճակը կպայթի, եւ շատ շուտով, եւ դա մի ավելի մեծ բան է լինելու։ Բայց նրանք թերագնահատեցին այս նախազգուշացումները»,- ասել է պաշտոնյան։





























