Ավստրիան դադարեցնում է մոտ 19 մլն եվրոյի օգնությունը պաղեստինցիներին՝ ի պատասխան Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման, ասել է արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

Չեզոք Ավստրիայի կառավարող պահպանողականները ամենաիսրայելամետ դիրքորոշումն են որդեգրել Եվրամիությունում։ Իսրայելի դրոշը բարձրացվել է կանցլերի եւ արտաքին գործերի նախարարության շենքերի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

«Շալենբերգը տարբերություն չի դրել Պաղեստինի անկլավ Գազայի, որը կառավարում է ՀԱՄԱՍ-ը, եւ շատ ավելի մեծ Արեւմտյան ափի, որը կառավարում է Արեւմուտքի կողմից աջակցվող Պաղեստինյան ինքնավարության (նախագահ Մահմուդ Աբաս, որի Ֆաթհ շարժումը ՀԱՄԱՍ-ի մրցակիցն է) միջեւ։

Ավելի վաղ Գերմանիան քննարկել էր, թե արժե արդյոք դադարեցնել օգնությունը պաղեստինցիներին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, իսկ զարգացման նախարար Սվենյա Շուլցեն ասել էր, որ կառավարությունը ուշադիր հետեւել է, որպեսզի փողերն օգտագործվեն միայն խաղաղ նպատակներով։

Շալենբերգն ասել է, որ Ավստրիան կգնահատի իր նախագծերը եւ կորոշի, թե ինչպես գործել՝ ԵՄ ներսում եւ նրա սահմաններից դուրս գործընկերների հետ խորհրդակցություններից հետո։