Իսրայելը հերքել է, որ Բեն Գուրիոն օդանավակայանին հրթիռային հարված է հասցվել։ Ինչպես տեղեկացրել է Haaretz-ը՝ հղում կատարելով Իսրայելի Օդանավակայանների վարչության ներկայացուցչին, երկուշաբթի օրվա հրթիռային հարվածը Թել Ավիվի շրջանում որեւէ հետեւանքի չի հանգեցրել Բեն Գուրիոն օդանավակայանում։
Ինտերնետում տեղադրված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բեն Գուրիոնի երկնքում ծուխ բարձրանում։ Ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հրթիռը օդում որսացել են, եւ կանխվել է նրա անկումը մերձակա գյուղի վրա։





























