Կատարը բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի փորձի պայմանավորվել իսրայելցի կանանց եւ երեխաների ազատ արձակման շուրջ, որոնք պահվում են Գազայում, փոխարենն ազատ կարձակվեն 36 պաղեստինցի կանայք եւ երեխաներ իսրայելական բանտերից, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Բանակցությունները Կատարը վարում է Միացյալ Նահանգների հետ համակարգված։ Բայց որեւէ առաջընթաց առայժմ չի նկատվում։

Կատարը շփումներ է պահպանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ Դոհայում եւ Գազայում, տեղեկացրել է աղբյուրը։