Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը հանձնարարել է փակել Գազայի հատվածի ջրամատակարարումը։

«Ես հանձնարարել եմ փակել Իսրայելից Գազայի հատվածի ջրամատակարարումը»,- նշվել է Կացի հայտարարությունում, որտեղ ասված է, որ էլեկտրաէներգիայի եւ վառելիքի մատակարարումները դադարեցվել էին երկու օր առաջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել էր լրիվ շրջափակել Գազան։

«Ես հրամայել եմ լրիվ շրջափակել Գազայի հատվածը։ Ոչ էլեկտրականություն, ոչ ուտելիք, ոչ գազ, ամեն բան փակված է։ Մենք պայքարում ենք մարդկային կենդանիների դեմ եւ գործում ենք համապատասխանաբար»։