«Հեզբոլլահը» սպառնում է գրոհի ենթարկել ամերիկյան դիրքերը Մերձավոր Արեւելքում, եթե Վաշինգտոնն ուղիղ միջամտի Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությանը, տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով «Հեզբոլլահի» հայտարարությանը։
«Պաղեստինը Ուկրաինա չէ»,- նշված է «Հեզբոլլահի» ներկայացուցչի հայտարարությունում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ռազմանավեր է տեղակայել Իսրայելի ափերի մոտ։
«Եթե ԱՄՆ-ն ուղիղ միջամտի, ԱՄՆ բոլոր դիրքերը տարածաշրջանում կդառնան դիմադրության առանցքի օրինական թիրախներ եւ կենթարկվեն մեր գրոհներին։ Եվ այդ օրը կարմիր գիծ չի լինի»,- նշել է նա։





























