Թեև ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը «ներքաշված է» ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումներին, Վաշինգտոնը ներկայումս «ուղիղ տեղեկատվություն չունի», որը կապում է Իրանին այդ հարձակումների հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։
«Մենք կարող ենք շատ հստակ ասել, որ Իրանն, ընդհանուր առմամբ, մեղսակից է այս հարձակումներին, քանի որ նա տասնամյակներ շարունակ աջակցել է ՀԱՄԱՍ-ին», - ասել է Ֆեյները՝ ABC-ի «Բարի լույս Ամերիկա» հաղորդման ժամանակ՝ մատնանշելով ՀԱՄԱՍ-ին տրամադրվող զենքերը, վարժանքները և այլ ֆինանսական աջակցությունը: «Այն, ինչ մենք չունենք, ուղղիղ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս Իրանի մասնակցությունը վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած հարձակումները պատվիրելու կամ ծրագրելու գործում: Սա մի բան է, որին մենք կշարունակենք ուշադիր հետևել»:





























