Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն հոկտեմբերի 10-ին կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Նուրթլեուն կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստին։ Հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում։