Նիդեռլանդները ուժեղացրել է անվտանգությունը հրեական հաստատությունների շուրջ, ինչպիսիք են դպրոցները և սինագոգները, քանի որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը սրվում է: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն նախարարների կաբինետի անդամների հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ հրեական հաստատությունների անվտանգությանը «հատուկ ուշադրություն է դարձվում»։ Սակայն նա հրաժարվել է խոսել կոնկրետ միջոցառումների մասին։
Անդրադառնալով բուն հակամարտությանը՝ Ռյուտեն ընդգծել է, որ «Նիդեռլանդները լիովին ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։ Ամբողջ Նիդեռլանդները և հատկապես հրեական համայնքը ցնցված և խորապես մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով, հավելել է վարչապետի պաշտոնակատար, որի խոսքերը մեջբերում է NOS հեռուստաալիքը:




























