Լոնդոնում՝ Գոլդերս Գրինում հրեական ռեստորան է հարձակման ենթարկվել, հայտնում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայում անվտանգությունն ուժեղացվել է՝ մտավախությունների պատճառով, որ Մերձավոր Արևելքում բռնության աճը կխթանի երկրում հակասեմական ատելության հանցագործությունների աճը։
Գիշերվա ընթացքում կոտրվել են տեղական կոշեր ռեստորանի պատուհանները, սակայն ոստիկանությունը դրան վերաբերվում է որպես գողություն, քան ատելության հանցագործություն, գրում է Daily Mail-ը։
Մտավախություն կա, որ այսօր լարվածությունը կարող է աճել, քանի որ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում և Նյուքասլում, պլանավորվում են պաղեստինամետ բողոքի ցույցեր: Սքոթլանդ Յարդը հայտնել է, որ տեղեկացվել է մայրաքաղաքում տեղի ունեցած մի շարք միջադեպերի մասին, և առաջիկա օրերին նախատեսվում են նաև բողոքի ցույցեր։ Լոնդոնի որոշ շրջաններում ավելացել են ոստիկանական պարեկները։





























