Իսրայելական բանակի հրետանին կրակ է բացել Լիբանանի տարածքի վրա՝ հարավային Լիբանանից երկու դիվերսանտների ներթափանցման մասին հաղորդումներից հետո։ Այս մասին հայտնում է Al Wataniya ազգային գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ իսրայելական ուժերը գնդակոծում են հարավային Լիբանանի արևմտյան հատվածը՝ համատեղ սահմանի մոտ, և այնտեղից լսվում են ընկնող արկերի պայթյուններ: 

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ զինվորականները կրակահերթի ժամանակ ոչնչացրել են զինված անձանց, ովքեր երկիր էին մտել Լիբանանի հետ սահմանով։ Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները հարվածներ են հասցնում այն ​​հատվածին, որտեղից անհայտ գրոհայինները ներս էին թափանցել։