Իսրայելը տեղեկություն չունի, որ Ուկրաինային փոխանցված զենքը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է նա։ «Ես նույնիսկ կարծում եմ, որ այս հարցում արժե կապ հաստատել ուրիշների հետ, օրինակ՝ նրանց, ովքեր լավ հարաբերություններ ունեն ՀԱՄԱՍ-ի հետ, ինչպես ռուսական կողմը, գուցե նրանք ավելի շատ տվյալներ ունեն, քան մենք։ Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։





























