ԱՄՆ-ի ռազմական օգնությունն արդեն դեպի Իսրայել ճանապարհին է։ ԱՄՆ-ն արդեն սկսել է Իսրայել ուղարկել խիստ անհրաժեշտ զինամթերք և ռազմական տեխնիկա, ասել է Սպիտակ տունը, մինչդեռ Պենտագոնը վերանայում է իր պաշարները՝ տեսնելու, թե ավելին ինչ կարող է ուղարկել:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ռազմական օգնության առաջին խմբաքանակը «հասնում է» Իսրայել։

«Մենք հավելյալ օգնության դիմումներ ենք ակնկալում Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ այն շարունակում է ծախսել իր զինամթերքը», - ասել է Քիրբին: «Մենք հուսով ենք, որ կբավարարենք նրանց կարիքները որքան հնարավոր է լավ և որքան հնարավոր է արագ»: