ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենի հետ։
Բլինքենը «վերահաստատել է ԱՄՆ-ի ջանքերը՝ ապահովելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակումը», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Իր ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոննայի հետ առանձին զրույցում Բլինքենը կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները և ազատ արձակել բոլոր պատանդներին: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և ողջունել Ֆրանսիայի շարունակական ներգրավվածությունը եվրոպական այլ դաշնակիցների և գործընկերների հետ՝ հասնելու ՀԱՄԱՍ-ի բռնություններին վերջ դնելու ընդհանուր նպատակին:





























