Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը պնդում է, որպեսզի դադարեցվի 2018թ. կնքված միջկորեական ռազմական համաձայնագիրը, քանի որ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հանկարծակի հարձակումը Հարավային Կորեայում անհանգստացրել է Հյուսիսային Կորեայի կողմից համանման հարձակման իմաստով, տեղեկացրել է AP-ը։

Համաձայնագիրը կնքել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։

Սեուլում լրագրողների հետ զրույցի ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը վկայակոչել է Իսրայելը՝ ընդգծելու համար Հյուսիսում մոնիթորինգն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Չնայած Հարավային Կորեան կպահանջի անհապաղ իրավաբանական գործընթաց սկսել համաձայնագրից հրաժարվելու համար, բայց դրա դադարեցման համար հարկավոր է միայն կառավարության որոշումը, ասել է Սինը։ «ՀԱՄԱՍ-ը հարձակվել է Իսրայելի վրա, իսկ Կորեայի Հանրապետությունը ավելի լուրջ սպառնալիքի առջեւ է կանգնած»,- ասել է նա։ «Մենք պետք է հետեւենք հյուսիսկորեացի զինվորականների տեղաշարժին, որպեսզի իմանանք՝ արդյոք նրանք սադրանքներ կազմակերպում են, թե ոչ։ Եթե Իսրայելն օգտագործեր ինքնաթիռներ եւ անօդաչուներ մշտադիտարկման համար, ես կարծում եմ, նրանց այդքան հարվածներ չէին հասցվի»,- ասել է նա։

Սինի մեկնաբանությունները, հավանաբար, կքննադատվեն Հարավային Կորեայի լիբերալ ընդդիմության կողմից, որը համաձայնագիրն անվանում էր պահպանիչ փական Կորեաների միջեւ, քանի որ հարաբերությունները շարունակում են վատանալ։